«Տաթև» դպրոցի 10 սանի մոտ եղել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, 2 երեխա հոսպիտալացվել է
Առողջություն
09:00 24/11/2021
Հայաստան

«Տաթև» դպրոցի 10 սանի մոտ եղել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, 2 երեխա հոսպիտալացվել է

Նոյեմբերի 23-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սանի մոտ առկա են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, անզուսպ փսխումներ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ժամը 21:20-ին Ինֆեկցիոն հիվադությունների ազգային կենտրոն է դիմել և հոսպիտալացվել նշված կրթահամալիրից 2 պացիենտ։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տնօրենի ահազանգից հետո  մասնագետների կողմից կրթահամալիրում իրականցված  համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար» աղցան, հավով լավաշով ուտեստ և «Վինեգրետ»։

Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվել է խմելու ջրի, սննդամթերքի և շրջակա միջավայրի մակերեսների նմուշառում։  Աշխատանքները շարունակվում են։

Placeholder
«Տաթև» դպրոցի 10 սանի մոտ եղել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, 2 երեխա հոսպիտալացվել է