Սպառողական գները մեկ տարում աճել են 9.1 %-ով. Վիճակագրական կոմիտե
Տնտեսություն
16:03 25/11/2021
Հայաստան

Սպառողական գները մեկ տարում աճել են 9.1 %-ով. Վիճակագրական կոմիտե

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3%-ով, մինչդեռ հոկտեմբեր ամսվա ՏԱՑ-ը սեպտեմբերի համեմատ նվազել է՝ 4.9%-ով:

Տարեկան կտրվածքով՝  նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 3.6%:
Հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունաբերության ոլորտում արտադրանքի ծավալն աճել է 9.9%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝10.8%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.2%-ով:

Այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 3.1%-ով, ծառայությունների  ծավալն աճել է 6.4%-ով, իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 5.9%-ի աճ:

Ըստ կոմիտեի՝ առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 12.7%-ով, իսկ սեպտեմբերի համեմատ նվազել է 3.8%-ով։

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա  վիճակագրության համաձայն, հունվար-հոկտեմբերին գներն աճել են 6.9%-ով, մեկ տարում՝ 9.1 %-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6 %-ով, սեպտեմբերի համեմատ` 12.5%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 24.1%-ով: Այս տարվա 10 ամիսներին արտահանումն աճել է 16.9%-ով, իսկ ներմուծումը՝  11.8%-ով:
 

Placeholder
Սպառողական գները մեկ տարում աճել են 9.1 %-ով. Վիճակագրական կոմիտե