Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը
Կրթություն, գիտություն
19:41 26/11/2021
Աշխարհ

Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը

Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը, որն աշխատում է ընդլայնված իրականության հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Մին Չի Կուոյի զեկույցին։

AR-ականջակալը կարող է ինքնուրույն աշխատել՝ առանց Mac-ին կամ iPhone-ին մշտապես միացված լինելու: Ամերիկյան տեխնոլոգիական հսկան սարքի թողարկմանը զուգահեռ զբաղվում է նաև ծրագրային ապահովման մշակմամբ, որը պետք է ընդլայնի Apple-ի էկոհամակարգը:

Սարքավորումը կառուցվելու է M1 պրոցեսորի հիման վրա, որը դարձել է առաջին ARM-հարթակն ընկերության համակարգիչների համար: Ականջակալը կհամալրվի Sony-ի արտադրության 4K MicroOLED էկրանով, որի համար անհրաժեշտ է լրացուցիչ իրականության մեջ հայտնվել:

Կուպերտինոյում մտադիր են նորույթը ներկայացնել մինչև 2022-ի վերջը: Ըստ վերլուծաբանի՝ գաջեթը ստեղծվում է որպես iPhone կոնցեպտուալ փոխարինում:

 

Placeholder
Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը