«Մեղու 2021»-ի գրանցմանը մնացել է մի քանի օր
Կրթություն, գիտություն
16:35 29/11/2021
Հայաստան

«Մեղու 2021»-ի գրանցմանը մնացել է մի քանի օր

«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթը կայանալու է դեկտեմբերի 5-ին առցանց ձևաչափով։

«Մեղուն» հրաշալի հնարավորություն է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար հետաքրքիր ձևաչափով ստուգելու մայրենիի իրենց գիտելիքներն ու կիրառելու թվանշային գործիքները։ Այն բաց է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ սփյուռքի մեր աշակերտների համար։

• Մրցույթի հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
• Արդյունքների ամփոփումը կատարվելու է հատուկ ծրագրի միջոցով, որից հետո բոլոր մասնակիցների էլ. հասցեներին ուղարկվելու է ամփոփիչ տեղեկատվական նամակ:
• Բոլոր մրցանակակիրներն արժանանալու են պատվոգրերի, խրախուսական մրցանակների, իսկ մրցույթի հաղթողները՝ գլխավոր մրցանակի:

Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել մրցույթների առցանց հարթակում՝ test.contests.am հղումով: Բանկային վճարման տարբերակով գրանցումը հնարավոր է մինչև դեկտեմբերի 1-ը, իսկ առցանց տարբերակի դեպքում վերջնաժակետը դեկտեմբերի 4-ն է։ Մրցույթի անցկացման կարգը հասանելի է «Այբ»-ի մրցույթների կայքում:  Թարմացումների համար հարկ է հետևել «Այբ»-ի մրցույթներ / Ayb Contests ֆեյսբուքյան էջին կամ մեր կայքին։ Ծրագրի ֆինտեխ գործընկերն է Telcell ընկերությունը։

«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին։

2019-ից այն ընդլայնել է իր աշխարհագրությունն աշխարհի մյուս ծայրերում ապրող մեր հայրենակիցների՝ հայկական սփյուռքի համար։

«Մեղու»-ի միջազգայնացումն ու առցանց ձևաչափի անցումը նպատակ ունեն մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սեր ու հետաքրքրություն ունեցող երեխաների թիվը, հատկապես հայրենի սահմաններից դուրս` ընդգծելով մայրենի լեզվի պահպանման կարևորությունը։

Placeholder
«Մեղու 2021»-ի գրանցմանը մնացել է մի քանի օր