ԵՄ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների մոտ լուրջ բարդություններ չեն գրանցվել
Աշխարհում
19:48 30/11/2021
Աշխարհ

ԵՄ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների մոտ լուրջ բարդություններ չեն գրանցվել

Եվրամիությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամի առնվազն 44 կրող, որոնցից ոչ մեկը լուրջ բարդություններ չի ունեցել, ասվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

«2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ SARS-CoV-2 Omicron-ի 44 հաստատված դեպք է հայտնաբերվել Եվրամիության 11 նահանգներում և Եվրոպական տնտեսական տարածքում։ Բոլոր հաղորդված դեպքերը եղել են ասիմպտոմատիկ կամ չափավոր սիմպտոմատիկ: Ոչ մի բարդ դեպք չի գրանցվել: Մինչ այժմ մահվան ելքով արձանագրված դեպքեր չկան»,- ասված է ECDC-ի հաղորդագրության մեջ։

Placeholder
ԵՄ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների մոտ լուրջ բարդություններ չեն գրանցվել