Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները
Օրվա թեմա
11:00 01/12/2021
Աշխարհ

Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները

Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլեյը խոսել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների ախտանիշների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը, հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն։

Մասնավորապես, բժիշկն ասել է, որ հիվանդությունը մինչ այժմ դրսևորվել է շատ թեթև, բայց դեռ վաղ է այդ մասին որևէ բան ասել։

«Մենք տեսել ենք գրիպի ախտանիշներով հիվանդներ, չոր հազ, ջերմություն, գիշերային քրտնարտադրություն և մարմնի ցավեր...։ Կարծում եմ, որ դա փոխկապակցված է COVID-19-ի բոլոր մյուս ալիքների հետ, որոնք մենք տեսել ենք», - ասաց Պիլեյը:

Ավելի վաղ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան «Օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշն անվանել էր ծանր հոգնածության առկայությունը: Միևնույն ժամանակ, հիվանդներից ոչ մեկի մոտ համի կամ հոտի կորուստ չի զգացվել:

Placeholder
Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները