Ռուսաստանում «ՕՄԻԿՐՈՆ» շտամը դեռ չի հայտնաբերվել. Մուրաշկո
Աշխարհում
19:28 03/12/2021
Աշխարհ

Ռուսաստանում «ՕՄԻԿՐՈՆ» շտամը դեռ չի հայտնաբերվել. Մուրաշկո

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Ռուսաստանում դեռևս չի հայտնաբերվել «Օմիկրոն»  կորոնավիրուսի նոր շտամը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։ 

«Ռուսաստանում դեռ ոչ մի դեպք չկա»,- լրագրողներին ասել է Մուրաշկոն։ Նա պարզաբանել է, որ մոնիթորինգ է իրականացվում, փորձանմուշներ են վերցվում, այդ թվում՝ նաև դրսից ժամանողներից։

Հիշեցնենք, որ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան «Օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշն անվանել էր ծանր հոգնածության առկայությունը: Հիմնականում հիվանդներից ոչ մեկի մոտ համի կամ հոտի կորուստ չի զգացվում։

Placeholder
Ռուսաստանում «ՕՄԻԿՐՈՆ» շտամը դեռ չի հայտնաբերվել. Մուրաշկո