ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում
Աշխարհում
12:33 04/12/2021
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերջերս հայտնաբերված COVID-19-ի օմիկրոն շտամի համատեքստում որոշ երկրների և տարածաշրջանների բնակիչների համար ճամփորդական արգելքներն անվանել է պատժիչ և անարդյունավետ։

«Վիրուսի դեպքում, որն իսկապես սահմաններ չի ճանաչում, ճամփորդական սահմանափակումները, որոնք մեկուսացնում են որևէ երկիր կամ տարածաշրջան, անարդար են, պատժիչ և անարդյունավետ», - գրել է Գուտերեշը Թվիթերում։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա կոչ է արել բոլոր կառավարություններին, սահմանափակումների փոխարեն դիտարկել ճանապարհորդների համար բազմակի թեստավորումը՝ այլ համապատասխան և իսկապես արդյունավետ միջոցների հետ համատեղ։
 

Placeholder
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում