Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ
Քաղաքական
15:44 05/12/2021
Հայաստան

Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ

Քվեարկության մեկնարկից  վեց ժամ անց ՏԻՄ համամասնական ընտրությունների քվեարկության միջին մասնակցությունը կազմում է 20.75 տոկոս։

Առավել բարձր մասնակցությամբ՝ 45.30 ցուցանիշով շարունակում է  առաջատար լինել Թումանյան համայնքը։ Ընտրողներն առավել ակտիվ են Ապարանում՝ 37.65 տոկոս և Վայքում 37.30 տոկոս։

30 տոկոսից բարձր մասնակցություն գրանցվել է Մեծաձորում, Ծաղկաձորում, Ամասիայում, Նոյեմբերյանում

Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ, ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 7.36 տոկոսը կամ 3273 մարդ։

Placeholder
Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ