Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրեր առաջ վերադարձած բոլոր տասը գերիները հարցաքննվել են։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ որևէ գերու նկատմամբ մինչ այս պահը քրեական գործ հարուցված չէ։
Հարցին, թե ընդհանուր առմամբ, մինչ այսօր վերադարձված քանի գերի է հարցաքննվել, Թադևոսյանը պատասխանեց՝ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՔԿ-ն հայտնել էր՝ պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
Վերջին անգամ Բաքվից Երևան բերված 10 զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը, ըստ որի, նա հայտարարում է՝ իր համար գերիները չկան։ Այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը փորձել է արդարանալ, նաև նշել, որ վերադառնալուց հետո գերիների նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցվեն։