Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
Իրավունք
22:08 07/12/2021
Հայաստան

Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին, ով անհետ կորոծ և գերեվարված զինծառայողների հարազատների հետ Հանրապետության հրապարակին հարակից փողոցներն է փակել և բողոքի ակցիա իրականացնում, ոստիկանները քաշքշելով փորձեցին բերման ենթարկել:

«Տղա չունե՞ք, երեխե՞ք չունեք։ Էս տղեն հիվանդ է, մի արեք»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Ա. Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նրա շուրջ հավաքվել են մեծ թվով կարմիր բերետավորներ։

«Ուզում ենք հասկանալ, թե ինչու են կենտրոնացել այս մարդու վրա»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Ա. Ղուկասյանը հետաքրքրվեց ոստիկաններից, թե ինչո՞ւ են ուզում իրեն բերման ենթարկել, ո՞րն է հիմքը։ Ոստիկաններից մեկն ասաց, որ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։

Կառավարության առջև անհետ կորած զինծառայողների հարազատները

բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները։ Նրանք պահանջում են ԱԺ նախագահ Ալին Սիմոնյանին՝ պատասխան տալու այն հայտարարության համար, որ գերիները դասալիք են։

Հանրապետության հրապարակ մտնող փողոցները դեռ փակ են:

 

 

Placeholder
Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին