ՌԴ-ից հրավիրյալ տենոր Ռոման Զավադսկին հանդես կգա հայ հանդիսատեսի առջև
Մշակույթ
14:50 09/12/2021
Հայաստան

ՌԴ-ից հրավիրյալ տենոր Ռոման Զավադսկին հանդես կգա հայ հանդիսատեսի առջև

Դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 14-ին Ալ. Սպենդյարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայ հանդիսատեսին կներկայացնի «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:

Panorama.am-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնեցին, որ համերգային կատարման առաջին օրը Կալաֆի դերերգով հանդես կգա Ռուսաստանից հրավիրյալ տենոր Ռոման Զավադսկին:

Զավադսկին աշխատել է այնպիսի հանրահայտ թատրոններում, ինչպիսիք են Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սանկտ-Պետերբուրգի «Զազերկալյե» երաժշտական թատրոնը, Մարիինյան թատրոնը և այլն: 2021թ.-ից սկսած աշխատում է Աստրախանի օպերայի և բալետի պետական թատրոնում: Մարիինյան թատրոնի բեմում տենորը հանդես է եկել Կայ-ի (Կայի և Գերդի պատմությունը, Բանեվիչ), Ռինուչչո-ի (Ջաննի Սկիկկի,Պուչչինի), Արթուր-ի (Լյուչիյա Դի Լամմերմուր, Դոնիցետտի)-ի դերերով:

Placeholder
ՌԴ-ից հրավիրյալ տենոր Ռոման Զավադսկին հանդես կգա հայ հանդիսատեսի առջև