Վիրավոր զինծառայողը վիրահատվել է.«Կա դրական դինամիկա»
Առողջություն
11:19 09/12/2021
Հայաստան

Վիրավոր զինծառայողը վիրահատվել է.«Կա դրական դինամիկա»

Կեսգիշերին մոտ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում  ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը վիրահատվել է։

«Վիճակը ծանր է, բայց դրական դինամիկայով»,-Panorama.am-ի հետ զրույցում զինծառայողի վիճակի մասին մանրամասներ հայտնեց Կապանի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ  Հովիկ Ասլանյանը։

Վիրավորումը  ստորին վերջույթների հատվածում է։ Վիրահատությունից  հետո զինծառայողին քնած են պահում։

ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Placeholder
Վիրավոր զինծառայողը վիրահատվել է.«Կա դրական դինամիկա»