Միավոր՝ Ալաշկերտին
Սպորտ
20:20 10/12/2021
Հայաստան

Միավոր՝ Ալաշկերտին

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին խաղում   Երևանի «Ալաշկերտին »  հաջողվեց վերջապես միավոր վաստակել: Դա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում   Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ կայացած հանդիպման արդյունքում էր: Ավելին,  առաջինը գոլի հեղինակ դարձավ մեր  թիմի խաղացող Բոլյեվիչը: Թվում էր, թե մերոնք ի վերջո հաղթանակ կտոնեն: Բայց դա չստացվեց, քանի որ  խաղի վերջին րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը և մրցակիցների օգտին գրանցվեց մեկական միավոր:

Առաջին խմբի մրցաշարային աղյուսակում մեր թիմը մեկ միավորով վերջինն է,-գրում է ՀԱՕԿ-ը:

Placeholder
Միավոր՝ Ալաշկերտին