Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օլեգ Կոշկինը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում կիբերհանցագործությունների համար
ԱՄՆ-ում դատարանը ռուս Օլեգ Կոշկինին դատապարտել է չորս տարվա ազատազրկման կիբերհանցագործությունների համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչը։
«Դատապարտվել է 48 ամսվա ազատազրկման»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։
«Մի քանի տարվա ընթացքում Կոշկինն ու նրա համախոհները աշխատել են շրջանցել մեր կիբեռպաշտպանության ամենահիմնական համակարգերը՝ համաշխարհային մասշտաբով չարամիտ ծրագրեր տարածելու համար», - ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեջբերել է ՀԴԲ-ի գործակալ Դևիդ Սունդբերգի խոսքը, որը մասնակցել է գործընթացին:
Կոշկինը գործել է ԱՄՆ-ում արդեն դատապարտված Օլեգ Լևաշովի հետ դավադրության մեջ մտնել, և նրանք միասին կարողացել են վնասաբեր ծրագրեր ներդնել ամբողջ աշխարհում շուրջ 200 հազար համակարգիչների մեջ: Լևաշովն այս տարվա հուլիսին դատապարտվել էր արդեն 33 ամսվա ազատազրկման և 3,5 մլն դոլար վճարել ՝ որպես հասցված վնասի փոխհատուցում։