Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիետոլոգ Օլգա Կորաբլևան «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ զրույցում ասել է, որ ամեն օր կաթնաշոռ ուտելը բարենպաստ ազդեցություն կունենա ոսկորների, լյարդի, մկանների վրա, ինչպես նաև կկարգավորի քունը և կօգնի նիհարել։
Նրա խոսքով՝ կաթնաշոռը պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան՝ ամինաթթու, որը հանում է անքնությունը, անհանգստությունն ու դեպրեսիան։ Այն նաև հարուստ է կալցիումով (164 միլիգրամ) և ֆոսֆորով (220 միլիգրամ):
«Այն ներառելով սննդակարգում՝ դուք կազատվեք ատամների խնդիրներից, ոսկորները կուժեղանան, իսկ եղունգներն ու մազերը ավելի լավ տեսք կունենան»,- ասել է գործակալության աղբյուրը։
Միջին հաշվով 9 տոկոս յուղայնությամբ 100 գրամ կաթնաշոռը պարունակում է 169 կալորիա և 16 տոկոս սպիտակուց, բացի այդ, այն արագ հագեցնում է։
«Այսպիսով, դուք չեք կարողանա չափից շատ ուտել: Եվ, ամենայն հավանականությամբ, ճաշացանկում ներառելով կաթնաշոռ, դուք սովորականից էլ ավելի քիչ սնունդ կուտեք», - ասել է Օլգա Կորաբլևան:
Նա հավելել է, որ այն մարդը, ով կանոնավոր կերպով ուտում է ճարպային սնունդ (արագ սնունդ, տապակած, քաղցր և օսլա պարունակող մթերքներ), նրա լյարդի բջիջները դանդաղորեն վերածնվում են ճարպային հյուսվածքի: