«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան
Մշակույթ
20:30 13/12/2021
Հայաստան

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան

Դեկտեմբերի 14-16-ը առցանց կանցկացվի «Ալեքսանդր Սպենդիարյան-150» եռօրյա միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի նշանավոր հոբելյանին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, գիտաժողովի բացումը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին:

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Զեկույցներով հանդես կգան 42 մասնակիցներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Նիդեռլանդներից, Շվեդիայից:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:

Ցանկացողները գիտական նստաշրջանի աշխատանքին կարող են հետևել այստեղ։ 

Գիտական նստաշրջանի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
 

Placeholder
«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան