Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը լարվածությունից խուսափելու միակ միջոցն է
Քաղաքական
10:24 13/12/2021
Տարածաշրջան

Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը լարվածությունից խուսափելու միակ միջոցն է

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը լարվածությունից խուսափելու միակ միջոցն է: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի:

«Սահմաններին լարվածությունից խուսափելու միակ միջոցը սահմանազատման գործընթացը սկսելն է: Չնայած Ադրբեջանի նախաձեռնած կառուցողական բանակցություններին՝ նույնը չենք նկատում հակառակ կողմից»,- ասել է Բայրամովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարության մեջ միանգամից մի քանի կեղծիք է տարածել՝ բանակցային հանդիպումներից առաջ Հայաստանի տարածքում սեփական նախահարձակ գործողությունները վերագրելով հայկական զինված ուժերին և ասելով, որ հայկական կողմն է բախումները սադրում:

Placeholder
Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը լարվածությունից խուսափելու միակ միջոցն է