Apple-ի խելացի բարձրախոսը «սովորել է» ռուսերեն խոսել
Կրթություն, գիտություն
16:48 14/12/2021
Աշխարհ

Apple-ի խելացի բարձրախոսը «սովորել է» ռուսերեն խոսել

Խելացի բարձրախոսները HomePod-ը և HomePod mini-ն վերջապես աջակցություն են ստացել ռուսաց լեզվի համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Բացի ռուսաց լեզվից, Apple-ի բարձրախոսները սովորել են խոսել հոլանդերեն: Քանի որ Siri ձայնային օգնականը HomePod-ում աշխատում է միայն այն երկրների լեզուներով, որտեղ ապրանքը պաշտոնապես հասանելի է։ Դա նշանակում է, որ սարքը շուտով հնարավոր կլինի ձեռք բերել նաև Ռուսաստանում:

Բացի նոր լեզուներից, Home Pod Software 15.2-ը աջակցում է Apple Music Voice Plan-ի էժանացած բաժանորդագրությանը, որը թույլ է տալիս օգտվողներին բաժանորդագրվել Apple Music-ին և Apple Music-ը օգտագործել միայն Siri-ի միջոցով: 

Placeholder
Apple-ի խելացի բարձրախոսը «սովորել է» ռուսերեն խոսել