«Հանրակրթության մասին» օրենքի նախագծով 4 հիմնական ուղղություններով փոփոխություն է առաջարկվում
Կրթություն, գիտություն
11:46 16/12/2021
Հայաստան

«Հանրակրթության մասին» օրենքի նախագծով 4 հիմնական ուղղություններով փոփոխություն է առաջարկվում

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացմանն ասաց, որ  առաջարկում են 4 հիմնական ուղղություններով  էական փոփոխություններ:

Նա նշեց, որ այդ ուղղություններն են.  հանրակրթության կառավարման ուղղություն, առաջարկում են անցում կատարել դպրոցի գործադիր մարմնում տարանջատված գործառույթների իրականացման՝ առանձնացնելով վարչատնտեսական ղեկավարումը բովանդակային կառավարման գործընթացից և վարչատնտեսական ղեկավարման գործառույթը սահմանելով կենտրոնացված  կարգով:

Երկրորդ հիմնական փոփոխությունն է. գործադիր մարմնի նշանակման պրոցես են առաջարկում ի հակադրության այսօր գործող խորհուրդների կողմից ընտրովի գործընթացի, ուսուցիչների մասնագիտական զարգացում՝ էապես վերանայելով ատեստավորման տարակարգերի շնորհման գործընթացները:

Երրորդ ուղղությունը վերաբերում է ներառական կրթությանը, չորրորդ՝ հանրակրթության բովանդակության փոփոխությանը, որը, ըստ Ժ. Անդրեասյանի, համահունչ է  իրենց կողմից իրականացվող չափորոշչային փոփոխություններին, որը ներկայումս փորձարկման փուլում է:

Նշենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարագում է նաև հենց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
 

Placeholder
«Հանրակրթության մասին» օրենքի նախագծով 4 հիմնական ուղղություններով փոփոխություն է առաջարկվում