Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ ԵՊՀ ռեկտոր է ընտրվել 19 կողմ, 5 դեմ ձայներով, մինչդեռ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ
Կրթություն, գիտություն
16:25 17/12/2021
Հայաստան

Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ ԵՊՀ ռեկտոր է ընտրվել 19 կողմ, 5 դեմ ձայներով, մինչդեռ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր-կառավարչի ընտրությունից հետո լրագրողներին ասաց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 19 կողմ և 5 դեմ ձայնով  իրեն 5 տարով ընտրել է ռեկտոր- կառավարիչ:

Ի դեպ, Հ. Հովհաննիսյանը միակ թեկնածուն էր:

ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը գրել է. «Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարում է, որ ինքը ռեկտոր է ընտրվել 19 կողմ, 5 դեմ ձայներով, բայց ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ»:

Մրցույթից հետո ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում  ներկայացրեց քվեարկության արդյունքները՝ 12 կողմ, 3 անվավեր, 5 դեմ:

«Մենք չենք թաքցնում՝ դեմ ենք քվեարկել այս ընտրությանը: Մեր արտահայտած դիրքորոշումը պայմանավորված է քաղաքականացված լինելու հանգամանքներով, թեպետ այս նիստի ընթացքում քննարկվեց այն հարցը, թե արդյոք խնդիր չի առաջացնի կուսակցական ներկայացուցիչների պաշտոնավարումը ԵՊՀ-ում:

Լսեցինք խոստումներ, որ բուհը պետք է գործի ապաքաղաքական, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով փաստերը, մենք դեմ քվեարկեցինք: Հետագա ընթացքը ցույց կտա ընտրված ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի կազմի արտահայտած դիրքորոշումը»,-ասաց Սավիթ Ափոյանը:

 

Placeholder
Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ ԵՊՀ ռեկտոր է ընտրվել 19 կողմ, 5 դեմ ձայներով, մինչդեռ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ