Այսպիսի հավաքականների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար․ Խորեն Բայրամյան
Սպորտ
18:42 17/12/2021
Հայաստան

Այսպիսի հավաքականների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար․ Խորեն Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի Լիգայի վիճակահանության արդյունքները։ Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նա մասնավորապես ասել է․

«Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են և մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը: Սա նաև կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»:

Placeholder
Այսպիսի հավաքականների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար․ Խորեն Բայրամյան