Չարենց կամ տորթ, փուչիկ ու հյութեր. «Երկուսն իրար հետ համատեղողը քաղքենի է պարզապես»
Հասարակություն
11:41 17/12/2021
Հայաստան

Չարենց կամ տորթ, փուչիկ ու հյութեր. «Երկուսն իրար հետ համատեղողը քաղքենի է պարզապես»

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում օրերս նշվել է փոքրիկ Անիի ծնունդը: 6-ամյա աղջնակի ցանկությունն է եղել՝ իր ծննդյան տարեդարձն անցկացնել հենց Ե. Չարենցի տուն-թանգարանում։

«Փոքրիկ Անին ցանկացել էր իր ծննդյան տարեդարձն անցկացնել հենց Ե. Չարենցի տուն-թանգարանում։

Անցկացվեց «Չարենցին հյուր» կրթական ծրագիրը, որից հետո փոքրիկ թանգարանասերն իր ընկերների հետ տուն-թանգարանի «տոնական անկյունում» փչեց իր տորթի մոմերը և երազանք պահեց։

Չարենցյա՜ն փոքրիկ բարեկամ, լուսավո՜ր մանկիկ,
արևաշող մանկություն քեզ»,- նշված է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում ու տեղադրված լուսանկարներ ծննդյան արարողությունից:

Քաղաքացիները մեկնաբանություններ են թողել այդ գրառման տակ՝ չողջունելով տուն-թանգարանում ծննդյան արարողություն նշելու փաստը.

«կամ Չարենց, կամ տոռծիկ
երկուսն իրար հետ համատեղողը քաղքենի է պարզապես»:

«Էս ի՞նչ բան էր... բոլոր մշակութային վայրերը վերածվել են ուտել խմելու տեղի: Քաղաքում լիքը սրճարան կա: Ամոթ է պարզապես»:

«Թանգարանն էլ վերածեցիք "վետեռոկի"։ Չարենցն, որ կենդանանար, ինքնասպան կլիներ»:

«Երեխան իհարկե կապ չունի, բայց Չարենցի տուն-թանգարանում տորթ, փուչիկ ու հյութե՞ր։
փաստորեն ձեզ մոտ կարելի է նաև ուտելով ու խմելով մտնե՞լ։
վե՞րջ արդեն, թանգարանը մանկական սրճարանի հետ նույն կարգավիճակու՞մ է»:

Քաղաքացիների գրառումներին ի պատասխան՝  Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը, գրել է. «Ավելի ճիշտ կլինի գնահատել երեխայի ցանկությունը թանգարանում նշելու իր ծնունդը: Նախ կրթական ծրագիր են արել մեր գիտանձնկազմի հետ ծանոթացել բանաստեղծի կյանքին և գրական գործունեությանը: Կուզեի իմանալ թե էսպես մտածողներից քանիսն են եղել թանգարանում»:

 

Placeholder
Չարենց կամ տորթ, փուչիկ ու հյութեր. «Երկուսն իրար հետ համատեղողը քաղքենի է պարզապես»