Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է  զոհասեղանին. Սրապիոնյան
Քաղաքական
17:08 17/12/2021
Հայաստան

Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է զոհասեղանին. Սրապիոնյան

«Աշոտ Մինասյանի տեսակի  հայրենանվեր, ազգանվեր մարդուն արդեն 17 օր փակած են պահում, սա նշանակում է, որ մենք դատական խորհուրդ չունենք, հետևաբար ինձ համար անհասկանալի է, թե դրա  ի՞նչն է  բարձրագույն»,- ԲԴԽ-ի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
 
Նրա խոսքով՝ ազգային հերոսին փակում են, առանց որևէ իրավական հիմնավորման, քանի որ 17 օր է Մինասյանի կալանավորման որոշումը չեն տվել փաստաբանին։

«Ես իրավաբան չեմ, բայց հասկանում եմ, որ սա իրավական անգրագիտություն է, սա  վրեժխնդրություն է»,-հայտարարեց  Սրապիոնյանը և բացատրեց. «Գիտե՞ք ինչու է վերժխնդրություն, որովհետև Գագիկ Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է  զոհասեղանին՝ երկիր փրկելու։ Միանսյան Աշոտը արյուն է տվել էս հայրենիքին և  մինչ օրս տալիս է»։

Գրականագետը, հայցելով ներկաների ներողամտությունը, ստեղծված իրավիճակը բնութագրեց «բեսպրեդել» որակավորմամբ:

Սերժ Սրապիոնյանը հայտարարեց, որ իշխանություններն ուղիղի ճակատով հարձակվել են ԵՊՀ-ի վրա, գրավում են այն:

«Ժողովրդավարական Բաստիոն հայտարարված Հայաստանը աշխարհի ամենաբռնատիրական երկիրն է այսօր, ենթարկվում է ինչ-որ մի էակի կարգին, որի ծագումնաբանությունը հայտնի չէ շատ-շատերի համար»,-նկատեց ԵՊՀ դասախոսը:

Նա նաև հայտարարեց, որ չկա մի երկիր, որտեղ իշխանիկները, լրտեսական ցանց ղեկավարողները շրջապատված լինեն 5-6 շարք ոստիկաններով:

Placeholder
Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է զոհասեղանին. Սրապիոնյան