Բելառուսում թույլատրել են երեխաների պատվաստել COVID-19-ի դեմ 12 տարեկանից
Աշխարհում
12:12 21/12/2021
Աշխարհ

Բելառուսում թույլատրել են երեխաների պատվաստել COVID-19-ի դեմ 12 տարեկանից

Բելառուսի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 27-ից թույլատրել է 12-17 տարեկան երեխաներին պատվաստել  կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը։

«Բելառուսի առողջապահության նախարարությունը թույլատրել է երեխաներին պատվաստել COVID-19 վարակի դեմ: 12-17 տարեկան երեխաները կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասվում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայության Telegram-ի ալիքում։

Նշվում է, որ պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 27-ից։ Պատվաստման համար առաջարկվում է չինական արտադրության Vero Cell պատվաստանյութը:

Placeholder