Մաղթում եմ  նորանոր մեդալներ և հաղթանակներ գալիք տարում. «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ից Էլինա Դանիելյան
Սպորտ
21:10 21/12/2021
Հայաստան

Մաղթում եմ նորանոր մեդալներ և հաղթանակներ գալիք տարում. «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ից Էլինա Դանիելյան

Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ընդգրկվել է  «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի ցանկում։

«Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների մեջ։
Շնորհակալություն բոլորին իմ օգտին քվեարկելու համար:

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլոր մեդալակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ, մեդալներ և հաղթանակներ գալիք տարում»,- գրել  է Էլինա Դանիելյանը։ 

Հիշեցնենք, որ Էլինա Դանիելյանն այս տարի դարձել է Ռումինիայի Յասի քաղաքում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությունան հաղթողը։ Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի:

Placeholder
Մաղթում եմ նորանոր մեդալներ և հաղթանակներ գալիք տարում. «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ից Էլինա Դանիելյան