Կրկնապատկել ենք ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները, իսկ շահույթը գրեթե 5 անգամ բարձացրել ենք. Արմեն Մուրադյան
Կրթություն, գիտություն
12:13 23/12/2021
Հայաստան

Կրկնապատկել ենք ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները, իսկ շահույթը գրեթե 5 անգամ բարձացրել ենք. Արմեն Մուրադյան

Կառավարությունն այսօր հաստատեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին երկու որոշումը, որով ռեկտորների պաշտոններում նշանակվեցին համապատասխանաբար Արմեն Աբգարի Մուրադյան և Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշման մեջ ասվում է. «2021 թվականի  դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել  «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի  ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
     

Մրցույթն ընթացել է  «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի   կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 19-ը:
   

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19  անդամների միաձայն որոշմամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանն ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում»:

«Պարոն Վարչապետ, շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարությանը՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք իրակաացնում, միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական ծրագրերի, այլ միաջազգային դաշում կլինիկական ուղղությունը զարգացնելու համար, այդ նպատակով այս պահին պատրաստ է ուղեղի հետազոտման կենտրոնը»,-կառավարության նիստում ասաց Արմեն Մուրադյանը:

Նա հայտնեց, որ վերջին ամիսներին նոր ստորաբաժանումների բացման արդյունքում համալսարանը շուրջ 700 աշխատատեղ է ստեղծել, կրկնապատկել են ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները և շահույթը գրեթե 5 անգամ բարձացվել է:

«Այս պահին 32 երկրից  համալսարանում սովորում է շուրջ 2 հազար արտասահմանցի՝ ամեն 4-րդն այդ ուսանողներն են և նպատակ ենք դրել այդ ցուցանիշը հասցնել ամեն 2-րդի»,-հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան  բժշկական համալսարանի ռեկտորը:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշ ման մեջ ասվում է. «2021 թվականի  դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել 

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի  ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
     

Մրցույթն ընթացել է  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի   կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամները:
   

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի  20 անդամների ձայների մեծամասնությամբ /12 կողմ, 5 դեմ,3 անվավեր ձայների հարաբերակցությամբ/ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:»

ԵՊՀ նորանշանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում կառավարությանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Placeholder
Կրկնապատկել ենք ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները, իսկ շահույթը գրեթե 5 անգամ բարձացրել ենք. Արմեն Մուրադյան