Հայտնի թմբկահար Գարո Տավիթյան կրտսերը Zildjian ընկերության պատվերով նոր տեսահոլովակ է թողարկել
Մշակույթ
12:20 23/12/2021
Աշխարհ

Հայտնի թմբկահար Գարո Տավիթյան կրտսերը Zildjian ընկերության պատվերով նոր տեսահոլովակ է թողարկել

Մակեդոնիայում և Բալկաններում հանրաճանաչ թմբկահար և կոմպոզիտոր Գարո Տավիթյան կրտսերը ամերիկյան խոշորագույն Zildjian ընկերության պատվերով գրել է նոր ստեղծագործություն  և տեսահոլովակ նկարահանել։ Սա այս նախագծի երկրորդ հոլովակն է։ Այս մասին գրում է orer.eu կայքը։ 

Նախագծի առաջին ստեղծագործության ձայնագրմանը մասնակցել են լեգենդար սաքսոֆոնահար Էրիկ Մարիենտալը, կիթառահար Օզ Նոյը, հարվածային գործիքներ նվագող Ռանի Կրիջան և բաս կիթառահար Մո Փլեզուրը, հոլովակի ստեղծմանը մասնակցել են վիրտուոզ կիթառահար Ֆրենկ Գամբեյլը և Գարոյի ավագ եղբայրը՝ դաշնակահար Տիրան Տավիթյանը։

Ներկա տեսահոլովակում նկարահանվել է նաև հայտնի կիթառահար Frank Gambale-ը, որը ամերիկյան Գրեմմիի մրցանակակիր է։ Տեսահոլովակում ներկայացվել են նաեւ հայտնի նկարչուհի Nadja Petrovic-ի աշխատանքները։

Այս ստեղծագործությունները հոբելյանական մեծ նախագծի մի մասն են:

2022-ին «Տավիթյան եղբայրները» պիտի տոնեն խմբի հիմնադրման 20-ամյակը։ Կարո Տավիթյան կրտսերը Zildjian-ի և նրա Վիկ Ֆերթի արտիստն է

Տավիտյան եղբայրներ/ Tavitjan Brothers/ խումբը  լեփլեցուն դահլիճներում համերգներ է տվել Կարնեգի հոլում, ինչպես նաև Նյու Յորքի Blue Note-ում։

Գարոն լեգենդար թմբկահար և մակեդոնական հռչակավոր Leb I sol խմբի նվագախմբի առաջատար երաժիշտ Գարո Տավիտյանի որդին է, ով վաճառել է ավելի քան 1.5 միլիոն ձայնասկավառակ եւ 2000-ից ավելի համերգներ է ունեցել ողջ  աշխարհում, եղել է Բժիելո Դուգմեի և  Գորան Բրեգովիչի խմբերի թմբկահարը, ունեցել է ապշեցուցիչ մենահամերգային կարիերա։

Այսօր էլ Տավիտյանների երաժշտական ընտանիքը շարունակում է ստեղծագործել և հանդես գալ համերվային նոր ծրագրերով։ Սկոպյի կնետրոնում գործում է նրանց անձնական ստուդիան, որտեղ ոչ միայն փորձեր են կատարում, այլև ձայնագրություններ։

Placeholder
Հայտնի թմբկահար Գարո Տավիթյան կրտսերը Zildjian ընկերության պատվերով նոր տեսահոլովակ է թողարկել