Թուրքիայի և Հայաստանի միջև առաջիկա օրերին կսկսվեն թռիչքները. Թուրք նախարար
Քաղաքական
17:06 23/12/2021
Տարածաշրջան

Թուրքիայի և Հայաստանի միջև առաջիկա օրերին կսկսվեն թռիչքները. Թուրք նախարար

Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն երկկողմ թռիչքները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։ Այս մասին գրում է ekhokavkaza.com կայքը։ 

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը, որն այս պահին ավարտում է նախապատրաստական աշխատանքները։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավելու համար թռիչքներ կբացվեն։

Placeholder
Թուրքիայի և Հայաստանի միջև առաջիկա օրերին կսկսվեն թռիչքները. Թուրք նախարար