Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աննա Մկրտումյան. ՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է
Անդրադառնալով նախօրեին Սահմանադարական դատարանի կայացրած որոշմանը և հիմք ընդունելով հանրության շրջանում տարածվող թյուրընկալումը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնում է թեմային:
Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հայտարարել է.
«Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թետ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ:
Իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը, Սահմանադարական դատարանի որոշմամբ, դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից»։