ԵՄ-ում 2022 թվականից ամբողջությամբ արգելվում է չմշակված փղոսկրի առևտուրը
Մշակույթ
10:40 24/12/2021
Աշխարհ

ԵՄ-ում 2022 թվականից ամբողջությամբ արգելվում է չմշակված փղոսկրի առևտուրը

2022 թվականի հունվարի 18-ից Եվրամիությունում ուժի մեջ կմտնի չմշակված փղոսկրի առևտրի ամբողջական արգելքը։ artguide.com-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ նոր սահմանափակումները, որոնք նման են ԱՄՆ-ում և Չինաստանում արդեն իսկ գործող սահմանափակումներին, կնպաստեն որսագողության դեմ պայքարին։

ԵՄ-ում մշակված փղոսկրի փոխանակումը կսահմանափակվի մինչև 1947 թվականը պատրաստված հնաոճ իրերով և մինչև 1975 թվականը պատրաստված երաժշտական գործիքներով:

Ներմուծումը և վերաարտահանումը ԵՄ-ից դուրս երկրներ թույլատրվում է միայն ընտանեկան ժառանգության կամ մշակութային հաստատությունների միջև առարկաների փոխանակման կամ իրավապահ մարմինների և հետազոտական նպատակների դեպքում։

Placeholder
ԵՄ-ում 2022 թվականից ամբողջությամբ արգելվում է չմշակված փղոսկրի առևտուրը