Աննա Կարապետյան. Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք աղետալի են ապագա հեռանկարի համար
Քաղաքական
13:38 25/12/2021
Հայաստան

Աննա Կարապետյան. Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք աղետալի են ապագա հեռանկարի համար

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մի քանի նպատակ էր հետապնդում`

. պատրաստել հասարակությանը դելիմիտացիայի գործընթացի հնարավոր զարգացումներին, այդ թվում` Տավուշում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման բաղադրիչով,
.պատրաստել Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող  ավտոճանապարհների հարցում մոտալուտ զարգացումներին` ուղեկցողներով երթևեկություն և այլն:

Բայց ամենացավալին բառակազմն ու կոնցեպտն էր` վերաբերող Արցախյան հակամարտությանը:

Վերջին ամսում արդեն երկրորդ անգամ Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմքում մանիպուլատիվ են, այլև աղետալի ապագա հեռանկարի համար:

Նախ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-ին զրոյացվել է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հեռանկարը, իսկ երեկ կասկածի տակ դրեց արդեն նաև նախկին առնվազն ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը:

Այս հայտարարությունները ոչ միայն գերազանցում են Ադրբեջանի նույնիսկ առավելապաշտական ակնկալիքները, այլև «դանդաղ գործունեության ռումբեր» են, որոնք պայթեցնելու են Արցախի ապագան: Եվ որ ամենազավեշտալին է, այս հայտարարություններն անում է նույն մարդը, ով 2019-ին բղավում էր «Արցախը Հայաստան է և վերջ»... ինչի հետևանքները տեսանք բոլորս»։
 

Placeholder
Աննա Կարապետյան. Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք աղետալի են ապագա հեռանկարի համար