«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը կատարել է ազատության դիմաց դրված պայմանը, սակայն հրավիրել են դատախազություն
Օրվա մամուլ
09:22 25/12/2021
Հայաստան

«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը կատարել է ազատության դիմաց դրված պայմանը, սակայն հրավիրել են դատախազություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանած տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով հարուցված քրեական գործով, եկել էր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու:

Նրա նկատմամբ այդ ժամանակ իշխանությունը զարմանալի ներողամտություն դրսևորեց` չկալանավորեց, թույլ տվեց, որ մասնակցի եղբոր հրաժեշտի արարողություններին, ապա խափանման միջոցը փոխեցին, և այլևս լուր չեղավ՝ այդ քրեական գործի քննությունն ավարտվե՞լ է, թե՞ կարճվել:

Մենք այն ժամանակ տեղեկացանք, որ ազատության դիմաց նրա առաջ մի պայման են դրել` առաջիկա ընտրություններին որևէ կերպ չմասնակցել և պահպանել քաղաքական պասիվություն, ու Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը: Իսկ օրերս հայտարարվեց, որ Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի գույքի բռնագանձման վարույթին մասնակցելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը կատարել է ազատության դիմաց դրված պայմանը, սակայն հրավիրել են դատախազություն