Խորհուրդներ ցրտահարությունից խուսափելու համար
Առողջություն
16:36 25/12/2021
Հայաստան

Խորհուրդներ ցրտահարությունից խուսափելու համար

Աշոցքում սաստիկ սառնամանիքի մասին ԱԻ նախարարության զգուշացմանը զուգահեռ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է մի քանի խորհուրդներ ցրտահարությունից խուսափելու համար։

Նկատենք, որ այս եղանակին հայաստանցի շատ զինծառայողներ մարտական հերթապահությունն անցկացնում են վրաններում։

ՀՎԱԿ-ից խորհուրդ են տալիս.

Հնարավորության դեպքում մնալ տանը կամ այլ տաքացվող վայրում
. Հագնվել եղանակին համահունչ
. Օգտագործել ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ
. Կանոնավոր կերպով օգտագործել տաք սնունդ կամ ոչ ալկոհոլային տաք ըմպելիք։

Placeholder
Խորհուրդներ ցրտահարությունից խուսափելու համար