Բաքուն աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
Քաղաքական
17:46 27/12/2021
Տարածաշրջան

Բաքուն աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

Ադրբեջանը սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը լիարժեք սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործակցության զարգացման վրա»,- նշել է նա։

Բայրամովի խոսքով, Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բոլոր հարևանների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա։

Placeholder
Բաքուն աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով