Հայաստանի առևտրային բանկերի աջակցությամբ բազմազավակ ևս մեկ ընտանիք Արցախում կունենա սեփական տունը
Օրվա թեմա
15:37 28/12/2021
ԼՂՀ

Հայաստանի առևտրային բանկերի աջակցությամբ բազմազավակ ևս մեկ ընտանիք Արցախում կունենա սեփական տունը

Հայաստանի բանկերի միությունը  միանում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին։ Այս մասին հայտնում են միությունից։

Ծրագրի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին:

Հայաստանի առևտրային բանկերի աջակցությամբ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տուն:

ՀԲՄ նախագահ Գևորգ Մաչանյանի խոսքով՝ Արցախի վերականգնման և հետագա զարգացման հարցում կարևոր է յուրաքանչյուրի սրտացավությունն ու կատարված աշխատանքը:

«Տարին ավարտում ենք բարի գործով և այն մտքով, որ արդեն հաջորդ տարի արցախցի ևս մեկ բազմազավակ ընտանիք Ամանորը կդիմավորի սեփական հարկի տակ: Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին՝ մենք մեր լուման ենք ցանկանում ներդնել Արցախի վերականգնման ու հզորացման գործում»,- իր խոսքում ընդգծել է Գևորգ Մաչանյանը:

Placeholder
Հայաստանի առևտրային բանկերի աջակցությամբ բազմազավակ ևս մեկ ընտանիք Արցախում կունենա սեփական տունը