ՌԴ Առողջապահության նախարարությունը թարմացրել է կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղեցույցները
Աշխարհում
12:44 28/12/2021
Աշխարհ

ՌԴ Առողջապահության նախարարությունը թարմացրել է կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղեցույցները

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման ուղեցույցի 14-րդ տարբերակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ փաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամի մասին, ինչպես նաև թարմացված տեղեկատվություն «Համաճարակաբանական բնութագրեր» և «Կլինիկական առանձնահատկություններ» բաժիններում։

Բացի այդ, Առողջապահության նախարարության ուղեցույցի նոր տարբերակը ներառում է Sputnik M պատվաստանյութը դեռահասների համար 12 տարեկանից՝ որպես COVID-19-ի կանխարգելման դեղամիջոց և Միր-19 դեղամիջոցը, որը նախատեսված է վարակի բուժման համար։

Ինչպես հաղորդում է «Լենտա.ռու»-ն, նաև թարմացվել են ֆավիպիրավիր դեղամիջոցի օգտագործման տվյալները և հակավիրուսային մոնոկլոնալ հակամարմինների դեղերի մասին տեղեկությունները ծանր հիվանդության առանձնահատուկ ռիսկի խմբի հիվանդների համար:

Placeholder
ՌԴ Առողջապահության նախարարությունը թարմացրել է կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղեցույցները