Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներում. ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ապագայում: Ռիա նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայամանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով։
«Ելնելով դրանից՝ դա տեղի կունենա շուտով։ Այս պայմանավորվածության ամենաբարձր մակարդակով իրագործման ճանապարհին մենք անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է Ռուդենկոն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում դեռ մայիսից տեղի ունեցող իրավիճակի սրումից հետո Ռուսաստանը հանդես է եկել միջնորդի դերում՝ իր օգնությունն առաջարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթաց սկսելու հարցում:
«Նշեմ, որ միջադեպերն անմիջական առնչություն չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ: Խնդիրը որպես ժառանգություն հասել է խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրի միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ գրանցման բացակայությամբ»,- ասել է Ա.Ռուդենկոն։