Քանի՞ ժամ է հնարավոր պահպանել սննդամթերքը
Առողջություն
19:52 29/12/2021
Հայաստան

Քանի՞ ժամ է հնարավոր պահպանել սննդամթերքը

Տոնական օրերին կերակրատեսակներն անհրաժեշտ է պատշաճ պահել: ՀՀ առոջապահության նախարարությունը տեղեկացնում է․ 

• Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:

• Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել ընդամենը 24 ժամ:

• Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:

• Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված  ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:

Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

Placeholder
Քանի՞ ժամ է հնարավոր պահպանել սննդամթերքը