Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
17:59 30/12/2021
Հայաստան

Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան

««Իր հաշվին» արտահայտությունը ԱՆ հրամանից դուրս կգա, որովհետև չպետք է սահմանափակել, որ քաղաքացին պետք է հենց իր հաշվին և ոչ թե, օրինակ, բարեկամի կամ որևէ բարերարի հաշվին վճարի»,-այսօր կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով  աշխատողների կողմից հանձնած ՊՇՌ թեստերի դիմաց վճարումներին վերաբերող հարցին: 

Նախարարը հավելեց, որ գործատուի կամ պետության կողմից նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա:

«Այն բոլոր ծախսերը, որոնք որ պետական բյուջեի հաշվին չեն իրականացվում, պարզ է, որ իրականացվում են մասնավոր հիմունքներով՝ քաղաքացիների կամ այլ մարդկանց կողմից»,-շեշտեց առողջապահության նախարարը:

Ըստ Ավանեսյանի՝ 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանը իրավաչափ է, համապատասխան սահմանադրությանը և շարունակելու է գործել:

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ հանձնելու մասին հրամանի բոլոր մյուս դրույթները ճանաչեց սահմանադրական:

Placeholder
Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան