Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 30-ին կատարվել է 195 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության յաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32518 քաղաքացու հետազոտություն, որից 4821-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։