Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հնարավոր է կայանա հունվարին. Չավուշօղլու
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հունվարին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին»,- ասել է Չավուշօղլուն 24 TV-ին տված հարցազրույցում:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։