Ադրբեջանում սահմանապահը սպանել է երեք ծառայակցին
Քաղաքական
09:15 03/01/2022
Տարածաշրջան

Ադրբեջանում սահմանապահը սպանել է երեք ծառայակցին

Ադրբեջանի սահմանապահ ուղեկալում զինծառայողներից մեկը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ: Հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել` հայտնում է հանրապետության պետական սահմանային ծառայությունը։ Լուրը հաղորդում է «Լենտա ռու»-ն:

«Ժամկետային զինծառայող սերժանտ Էվեզլի Էլխան Մուհամմադ օղլուն, անհայտ պատճառով, կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել սահմանապահ զորամասի զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սահմանապահի կողմից մյուս զինծառայողների վրա կրակելու պատճառը հայտնի չէ, նա նետել է զենքը և դիմել փախուստի:  Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են։

Եվս մեկ լուր «հարևան» Ադրբեջանից՝   դեկտեմբերի 30-ին, հայտնի էր դարձել, որ պայթյուն էր որոտացել Բաքվի կենտրոնում՝ Flame Towers հյուրանոցի մոտ։ Նախնական տվյալներով՝ այն գազի արտահոսքի հետևանք է։
 

Placeholder
Ադրբեջանում սահմանապահը սպանել է երեք ծառայակցին