Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեկտեմբերին Թուրքիայում գնաճը հասել է 19 տարվա առավելագույն շեմին՝36,08%-ի
2021 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Թուրքիայում սպառողական գներն աճել են 36,08%-ով՝ 2002 թվականի սեպտեմբերից ի վեր լիրայի փոխարժեքի անկման ամենաբարձր տեմպերի պայմաններում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (Turkstat):
Գնաճն արագացել է և նոյեմբերի 21,31%-ից հետո գերազանցել է փորձագիտական կոնսենսուսի կանխատեսած 30,6%-ը:
Պարենային և ոչ ալկոհոլային խմիչքները դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 43,8%-ով, կոմունալ ծախսերը՝ 28,5%-ով, հագուստի և կոշիկի՝ 20,1%-ով։
Նախորդ ամսվա համեմատ դեկտեմբերին Թուրքիայում սպառողական գներն աճել են 13,58%-ով։ Նոյեմբերին աճը կազմել էր 3,51%։
Թուրքիայի կենտրոնական բանկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշման ներքո չորս ամսվա ընթացքում դեկտեմբերին չորրորդ անգամ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ չնայած երկրում գնաճի զգալի աճին: Դրանից հետո S&P Global Ratings և Fitch վարկանիշային գործակալությունները փոխել են Թուրքիայի վարկանիշի կանխատեսումը «բացասականի»՝ նշելով լիրայի թուլացումը և գնաճի ուժեղացումը։