Վրաստանում սկսվել է «Օմիկրոն»-ի ներքին տարածումը. Ամիրան Գամղրելիձե
Տարածաշրջան
19:30 05/01/2022
Տարածաշրջան

Վրաստանում սկսվել է «Օմիկրոն»-ի ներքին տարածումը. Ամիրան Գամղրելիձե

«Ներկայում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի 253 դեպք, սակայն այս շտամով վարակվածների իրական թիվը երեքից չորս անգամ ավելի է», – 1tv.ge-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։

Նա հայտնել է, որ առավոտյան հաստատված 159 դեպքի վերլուծությամբ վարակվել է մինչև 18 տարեկան 16 երեխա և դեռահաս։ Դեպքերի 17 տոկոսը կրկին վարակված է, իսկ 67 տոկոսը լիովին պատվաստված է։ Նրանցից ութը ներկայումս ունեն բուստեր:

Գամղրելիձեի խոսքով, 159 հիվանդի վիճակը մեղմ է, նրանցից միայն հինգին է անհրաժեշտ հոսպիտալացում։ Այստեղից երեք հիվանդի կլինիկաներ տեղափոխելը անհրաժեշտություն է դարձել միայն ուղեկցող հիվանդության պատճառով։ Ամիրան Գամղրելիձեի խոսքով, դեպքերի մեծ մասը ներկրվում է արտերկրից, սակայն «Օմիկրոն»-ի ներքին տարածումն արդեն սկսվել է։

«Այսօրվա դրությամբ, նախորդ շաբաթվա համապատասխան օրերի համեմատ, համավարակային իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում ու բարդանում։ Դեպքերն ավելանում են, և դա կարող է ունենալ երկու պատճառ՝ երկրում աճում է «Օմիկրոն»-ը և երկրորդը՝ մենք լրջորեն մեծացրել ենք շարժունակությունը երկրում։ Ցավոք սրտի, մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։

 

Placeholder
Վրաստանում սկսվել է «Օմիկրոն»-ի ներքին տարածումը. Ամիրան Գամղրելիձե