Արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
Հասարակություն
12:13 05/01/2022
Հայաստան

Արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել որոշակի տիպի պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու անվճար տրամադրումն առևտրի կետերում։ Կառավարության նիստում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ  խոսքը մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների մասին է, այն տոպրակների, որոնք վաճառքի կետերում մարդկանց տալիս են, բացառություն է երկրորդային հումքից պատրաստված կիսափաթեթավորման, կիլոգրամով կշռվող առանձին տոպրակները։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրենքով վերահսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։
 

Placeholder
Արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը