Արցախում կորոնավիրուսից մահացել է 1 քաղաքացի
Առողջություն
13:53 08/01/2022
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսից մահացել է 1 քաղաքացի

Արցախում հունվարի 7-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արձանագրվել է 1 մահվան դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր:

Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է  32.789 քաղաքացու հետազոտություն, որից 4.844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
Արցախում կորոնավիրուսից մահացել է 1 քաղաքացի