Իրանական Pasto co-ad պատվաստանյութը հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումների փուլը
Օրվա թեմա
10:25 08/01/2022
Տարածաշրջան

Իրանական Pasto co-ad պատվաստանյութը հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումների փուլը

Իրանի Պաստերի ինստիտուտի ղեկավարը հայտարարել է, որ Pasto co-ad պատվաստանյութը հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումների փուլը: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։

Նշվում է, որ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ալիռեզա Բիգլերին ասել է. «Pasto co-ad պատվաստանյութն ինստիտուտի  կողմից արտադրված երրորդ պատվաստանյութն է՝ նախատեսված կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»:

Նա նաև նշել է. «Պատվաստանյութը նախատեսվում է արտադրել միանգամյա ներարկման և երկու դեղաչափով: Համապատասխան թույլտվության տրամադրումից հետո այն կանցնի կլինիկական փորձարկումների փուլ»:

Բիգլերին ասել է, որ «այս պատվաստանյութի առավելություններից կարելի է նշել ներքին արտադրանք լինելը  և կորոնավիրուսի նոր շտամների դեպքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու հնարավորությունը, ինչը թույլ կտա պահպանել և բարձրացնել պատվաստանյութի արդյունավետությունը»։

Ավելի վաղ Իրանի Պաստերի ինստիտուտն արտադրել է  PastoCovac և PastoCovac Plus  պատվաստանյութերի 15 միլիոն դեղաչափ։
 

Placeholder
Իրանական Pasto co-ad պատվաստանյութը հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումների փուլը