Հայկական պուլովերների, ժակետների արտադրությունը 63.2%-ով նվազել է
Տնտեսություն
20:00 08/01/2022
Հայաստան

Հայկական պուլովերների, ժակետների արտադրությունը 63.2%-ով նվազել է

Հայաստանում 2021 թվականի 10 ամիսներին զուգագուլպաների, ռեյտուզների, գուլպաների և կիսագուլպաների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով և կազմել 17 784.5 հազար զույգ։

Նշենք, որ 2020թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 18 082.3 հազար զույգ գուլպեղեն։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հայկական ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների (ժիլետներ) կամ համանման արտադրատեսակների արտադրությունն էլ նվազել է 63.2%-ով՝ կազմելով 2 524.1 հազար հատ:

Պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում 57.9%-ով աճել է գործվածքների արտադրությունը և կազմել 19.9 տոննա։

Placeholder
Հայկական պուլովերների, ժակետների արտադրությունը 63.2%-ով նվազել է