Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի
Օրվա թեմա
09:49 10/01/2022
Աշխարհ

Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի` պայմանավորված Սփյուռքում տիրող ներկա իրավիճակով ու հայի կյանքում դրա ունեցած առանքային դերակատարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքից։

Վեհափառ Հայրապետը հռչակագրում նշել է, որ հայ ժողովուրդը դիմագրավում է բազմազան մարտահրավերների, իսկ Սփյուռքը՝ ավելիին, որովհետև այնտեղ տիրում է անորոշություն, ինքնության փնտռտուքներ, որոնք անհետաձգելի հրամայական են դարձնում Սփյուռքի վերակազմակերպումն ու վերակենսունակությունը։

«Սփյուռքն իր  ներկա վիճակում թողնել, նշանակում է դրա ինքնամաշումն արագացնել։ Սփյուռքի վերակազմակերպումը՝ դրա հզորացումն է, իսկ Սփյուռքի հզորացումը Հայաստանի ու Արցախի հզորացումն է. և սա համազգային առաջնահերթություն է ու մարտահրավեր։ Հարկավոր է անհապաղ լծվել աշխատանքի»,- եզրափակել է Արամ Առաջինի հռչակագիրը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Placeholder
Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի